Հայաստանի քաղաքաշինական ոլորտի առաջատար և ամենանորարարական ընկերություններից մեկը՝ Ռենշին ընկերությունը, շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում՝ ոչ միայն իր նախագծերով, այլև բիզնեսի պատասխանատու վարքագծով։ Ընկերության ճանաչումը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ որպես ոլորտի ամենապատասխանատու հարկատուներից մեկը, ևս ընդգծում է ընկերության դերը՝ որպես կարգապահ հարկատու և վստահելի գործընկեր պետության համար։
Ռենշինի գործունեության հիմքում ընկած է հեռանկարային մոտեցում՝ ժամանակակից քաղաքաշինության, ներդրումային մտածողության և երկարաժամկետ արժեք ստեղծելու մասին։ Ընկերության փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համադրել տեղական շուկայի առանձնահատկությունները միջազգային լավագույն փորձի հետ՝ ձևավորելով նոր հեղափոխական միջավայր։
Թե ինչ արժեքներ են ընկած այն նախագծերի հետևում, որոնք ոչ միայն փոխում են քաղաքի տեսքը, այլ նաև ազդում ներդրումային միջավայրի վրա և երկարաժամկետ արժեք ստեղծում երկրի համար՝ կից տեսանյութում ներկայացնում է Ռենշին ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը։











