Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաեւան սահմանեց ձողացատկի փակ սրահների աշխարհի ռեկորդ։
Ստոկհոլմի մարզապալատում կայացած XL-Galan միջազգային մրցաշարում ռուսաստանցի բարձրացատկորդուհին ցուցադրեց 5 մ 1 սմ արդյունք եւ 28-րդ անգամ աշխարհի ռեկորդ գրանցեց։
Իսինբաեւան 1 սմ-ով գերազանցեց սեփական ռեկորը, որը ռուս մարզուհին սահմանել էր երեք տարի առաջ Դոնեցկում։
Իսինբաեւայի ամառային համաշխարհային ռեկորդը հավասար է 5 մ 6 սմ-ի:











