Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիին պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հետ վրացական առաջին հետեւակի մարտական Lazika թրթուրավոր մեքենայով պտույտ է կատարել փետրվարի 25-ին, երբ Վրաստանում նշում էին Կարմիր բանակի կողմից գրավման օրը:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիան», փորձարկումներն անց են կացվել Վազիանիի ռազմահարթակում (Թբիլիսիի մոտ):
Պաշտպանության նախարարը նախագահին զեկուցել է, որ ՀՄՄ Lazika-ն ունի բարձր անցանելիություն, հագեցած է ծանր զրահապատմամբ, այն ունի հեռակառավարման ավտոմատ սարքավորում` 23 մմ հրանոթի եւ 7,62 մմ կալիբրի գնդացրի: Lazika-ի անձնակազմը բաղկացած է երեք անձից, դրան զուգահեռ ՀՀՄ-ում կարող են տեղավորվել եւս յոթ դեսանտայիններ: Բացի այդ, նախարարն ուշադրություն է դարձրել, որ Lazika-ի վրա գիշերային տեսանելիության սարքեր են տեղադրված, ջերմահաղորդիչներ եւ ջերմային խցիկներ, որոնք մեքենային թույլ են տալիս ընթանալ ցանկացած պայմաններում:
Հիշեցնենք, նոր մեքենայի ստեղծման մասին Վրաստանի նախագահը հայտնել էր Աֆղանստանի ռազմակայան կատարած այցի ընթացքում:











