Սանկտ Պետերբուրգում հրդեհվել է քաղաքի պատմական հուշարձաններից մեկը` Նեւայի պողոտայում գտնվող Բելոսելսկի-Բելոզյորսկի պալատը: Շենքում գտնվում են նախագահի գործերի կառավարման վարչության ստորաբաժանումները, ինչպես նաեւ Առաջին ալիքի տարածաշրջանային տնօրինությունը, ժամանակակից Ռուսաստանում ժողովրդավարության հիմնադրման Սոբչակի անվան թանգարանը: Բացի դրանից, պալատում կա կտավների թանգարան եւ համերգասրահ:
Ըստ ռուսական լրատվամիջոցների` հրդեհի մակերեսը կազմել է 400 քմ: Դեպքի վայրում աշխատում են 15 հրդեհային հաշվարկներ, նրանց աշխատանքը բարդացնում է այն, որ շենքն ունի փայտե հին ծածկեր: Ներսում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Տվյալ պահին հրդեհը տեղայնացվել է:











