ԲՀԿ-ն թեկնածուներ է առաջադրելու միայն այն ընտրատարածքներում, որտեղ ունի համապատասխան մարդիկ: Այս մասին, այսօր` փետրվարի 29-ին, Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) հրավիրած համագումարից հետո արձագանքելով լրագրողների հարցին, ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ի դեպ, համագումարից հետո լրագրողները կարողացան ընդամենը մեկ հարց ուղղել Գագիկ Ծառուկյանին այն է, թե ինչու ԲՀԿ-ն բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ չի առաջադրում: «Որտեղ որ մենք համապատասխան մարդիկ ունենք, այնտեղ էլ առաջադրում ենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը եւ բառացիորեն վազելով ճողոպրեց լրագրողներից եւ նստեց մեքենան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել ր, որ այսօր` փետրվարի 29-ին, ՄԱԿ-ի համագումարում, կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ ՄԱԿ-ն ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի կազմում: Նրա խոսքով, իրենց արժեհամակարգը խիստ մոտ է ԲՀԿ-ին եւ իրենք որոշում են կայացրել ԲՀԿ-ի հետ ընդհանուր ցուցակով մասնակցել ընտրություններին:











