Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքի ընտանիքը համալրվել է. նրա կինը` 39-ամյա Ջենիֆեր Գարները երրորդ երեխան եւ առաջին որդին է ունեցել, թեեւ ավելի վաղ Բենը հայտարարել էր, թե իրենց մոտ «միայն աղջիկ է ստացվում»:
Ըստ People ամսագրի` Գարները ծննդաբերել է փետրվարի 28-ին, Կալիֆոռնիայի էլիտար կլինիկաներից մեկում: Եղբոր եւ մայրիկի վերադարձին անհամբերությամբ են սպասում վեց տարեկան Վիոլետան եւ երեք տարեկան Սերաֆինան:











