Վրաստանում Վազիանիի ռազմաբազայում մարտի 3-ին փորձարկվել է սեփական արտադրության առաջին ռեակտիվ հրետանային սարքավորումը: Շնորհանդեսին ներկա են գտնվել նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ պաշտպանության նախարար Բաչո Ախալայան:
Սահակաշվիլին ասել է, թե Վրաստանը սեփական սպառազինությունների արտադրման որոշում է կայացրել 2008թ. պատերազմից հետո, երբ սպառազինությունների ձեռք բերումը դժավարացել էր: «Մենք հասկացանք, որ ոչ ոքի վրա չի կարելի հույս դնել»,-ասել է Սահակաշվին:
Ըստ նրա` սարքավորումները նախատեսված են ոչ միայն վրացական բանակի պահանջարկի բավարարման, այլեւ արտահանման համար:
Համազարկային կրակի սարքավորումը կարող է 20 վայրկյանի ընթացքում մինչեւ 40 կմ հեռավորությամբ 122 մմ տրամագծի 40 հրթիռ արձակել, տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:











