Ռուսաստանում 33% քվեաթերթիկ ստուգելուց հետո ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 63,5%-ը: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Երկրորդ տեղը` ձայների 17,3%-ով, զբաղեցնում է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնրդ Գենադի Զյուգանովը:
Երրորդ տեղը վերջին տվյալներով զբաղեցնում է ինքնառաջադրված թեկնածու, միլիարդատեր Միխաիլ Պրոխորովը` 7,23%:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, սկանդալային վարքով հայտնի Վլադիմիր Ժիրինովսկին հավաքել է 7,08%: Թեկնածուների հնգյակը եզրափակում է «Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը` 3,73%.
Վլադիմիր Պուտինը եւ Դմիտրի Մեդվեդեւը այցելել են իրենց համակիրների ցույց, որը տեղի է ունենում Մոսկվայի «Մանեժնայա» հրապարակում:
Նշենք, որ Պուտինը ելույթի ժամանակ հուզմունքից արտասվեց:











