Նոր Զելանդիայում կայացել է ոչխարների խուզման աշխարհի առաջնությունը: 25 երկրների ներկայացուցիչների մեջ հաղթող է ճանաչվել շոտլանդացի Ջոն Քիրքպատրիկը եւ արժանացել «Ոսկե մկրատ» մրցանակին:
41-ամյա շոտլանդացին չորրորդ տարին անընդմեջ ամենարագն է եղել ոչխարի խուզման գործում եւ արժանացել է 2,5 հազար դոլար պարգեւին: Առաջնությունը կայացել է Նոր Զելանդիայի Գոլդեն Շիրս բնակավայրում, հանգստյան օրերին:











