Դենի Դե Վիտոն, ով Քրիս Ռենոյի «Լորաքս» մուտֆիլմում տարբեր լեզուներով հնչյունավորել է փոքրիկ գազանիկին, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում խոստովանել է, որ չի տիրապետում դրանցից եւ ոչ մեկին:

Մինչ ասուլիսի գալը դերասանը իր ոտքի ֆոտոսեսիան է արել, որին նա «տրոլի ոտք» է ասում: Հանելով գուլպան ու կոշիկը` Դե Վիտոն փորձել է հավասարակշռությունը պահել մեկ ոտքի վրա կանգնած:

Հոլիվուդյան աստղը Մոսկվա է եկել հատուկ «Լորաքսի» շնորհանդեսի համար իսկ ողջ ինտրիգն այն էր, որ դերասանն իբր ուսումնասիրել է ռուսերեն` իր հերոսին հնչյունավորելու համար: Բայց Դե Վիտոն խոստովանել է, որ իրականում ռուսերեն չի խոսում, նա հիշել եւ արտասանել է իր ուսուցիչների սովորեցրած բառակապակցությունները:

«Ես հնչյունավորել եմ ֆիլմը նաեւ իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, ճապոներեն, թեեւ ոչ մի լեզվով չեմ խոսում: Ես խոսում եմ միայն անգլերեն եւ Նյու-Ջերսիի բարբառով»,- ամփոփելէ  դերասանը:

Դե Վիտոյի խոսքով, իր հերոսը վնասակար, բայց բավական բարի, անտառի պաշտպան Լորաքսն է, ով փորձում է արգելել անտառին վնասողների մուտքը: Ըստ Դե Վիտոյի, ինքն ինչ-որ չափով նման է իր հերոսին: