ԱՄՆ-ի հեռանկարային պաշտպանական արտադրանքների գիտահետազոտական  գործակալության պատվերով (DARPA) ստեղծված  ռոբոտ-հովազը (Cheetah), որը դեռեւս «զբոսնում է» միայն լաբորատորիայում, քայլող ռոբոտների շրջանում արագության նոր ռեկորդ է սահմանել` 30կմ/ժ: Ռոբոտ-հովազի  «զբոսանքին» հետեւելը ոչ միանշանակ արձագանքներ է առաջացնում, գրում է 3Dnews-ը:

Կատվազգիների այս ներկայացուցչի արտադրողն է Boston Dynamics ընկերությունը, որն ամենից առաջ հայտնի է  իր Big Dog-ով եւ Alpha Dog-ով:

Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ տվյալ ռոբոտի ստեղծման հիմնական նպատակները համարվում են «ռոբոտացված մեքենաների արագ տեղաշարժման տեխնոլոգիաների մշակումը` կենդանական աշխարհի ներկայացուցիչների տեղաշարժման մեխանիզմն ընդօրինակելով»: