Dolce&Gabbana նորաձեւության տան դիզայներները ներկայացրել են «Գեղեցիկ ամառ» (La Bella Estate) կարճամետրաժ ֆիլմը իտալական կատակերգության ոգով, որին մասնակցել են արհեստավարժ դերասաններ Ջուզեպպե Ֆիորելլոն, Ֆրանչեսկո Շիաննան, Ֆիլիպպո Նիգրոն, Թոմաս տարաբակին, Պրիմո Ռեջիանին եւ Կյարա Ֆրանչինին:

Ինչպես հաղորդում է Fashiontime-ը, ֆիլմը կոլորիտային պատկերներ է ստեղծում հարավային Իտալիայի կյանքից, մշակութային ավանդույթներ, ընտանիք, սեր, կիրք, անցյալի անգին պահերը որսալու հնարավորություն:

Սեւ-սպիտակ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ծովափնյա սիցիլիական քաղաքում: Սյուժեի կենտրոնում Իտալիային բնորոշ կիրքն ու սիրային պատմությունն է, որն ավարտվում է երեխայի կնունքով: Գլխավոր հերոսուհին հանդիպում է մի տղամարդու հետ, բայց արդյունքում ամուսնանում ուրիշի հետ: