«Եվրատեսիլ-2012» երգի մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Ուդմուրտիայից ժամանած «Բուրանովսկիյե բաբուշկի» ժողովրդական անսամբլը: Ընտրության ժամանակ անսամբլը առաջ է անցել եւ Դիմա Բիլան-Յուլյա Վոլկովա զույգից եւ ռեփեր Տիմատիի-Աիդա զույգից, ովքեր գրավել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը:
«Բուրանովսկիյե բաբուշկին» երգել է Party For Everybody երգը եւ այժմ կներկայացնեն այն Եվրատեսիլի ժամանակ:











