Կաչանովյան ուղղիչ գաղութի մոտ, որտեղ պահվում է Յուլիա Տիմոշենկոն, կայացել է բողոքի ակցիա FEMEN-ի կիսամերկ ակցիաների օրինակով, որին մասնակցել են չորս տղամարդիկ:
Նրանք հանել են շորերն ու իրենց կապել սպիտակ լարով: «Սա Ուկրաինան է` դատապարտված եւ ստրկացված»,- ասել է ԱլեքսանդրըԿիրովոգրադից:
Այնուհետ նրանց է միացել Յանուկովիչի դիմակով մի տղամարդ, որին ակցիայի մասնակիցներն ասել են. «Ձեռքերդ հեռու Ուկրաինայից» եւ փայտերով հարվածել գլխին:
Իսկ ակցիայի վերջում աղավնիներ եւ սպիտակ փուչիկներ են բաց թողել:











