Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքի հինգհարկանի շենքում բռնկված հրդեհի արդյունքում երեք կին է զոհվել, 11  մարդ տուժել է, այդ թվում` երեք երեխա: Տուժածների վիճակը գնահատվում է  միջին ծանրության, հոսպիտալացվածներից մեկը գտնվում է  ծանր վիճակում:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 05.05-ին: Փրկվել եւ տարհանվել է ավելի քան  100 մարդ: ԱԻՆ տվյալներով` հրդեհի նախնական պատճառը կենցաղային գազի պայթյունն է եղել:

«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ Ռուսաստանում 2012թ. սկզբից գազամատակարարման համակարգում վթարների թիվն աճել է վեց անգամ: Հիշեցնենք, որ վերջերս  Աստրախանում գազի պայթյունի հետեւանքով 10 մարդ էր զոհվել: