Այս րոպեներին, Երեւանի մարզահամերգային համալիրում, ՀՀԿ 13-րդ համագումարում սկսվել է Հայաստանի հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ելույթը: Երկրի ղեկավարի ելույթը ծրագրային է լինելու եւ տեւելու է շուրջ մեկ ժամ:
Մարզահամերգային համալիր ժամանած Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մի շարք նախարարներ եւ այլք:
Համագումարին պատվիրակվել է 1833 մարդ, իսկ այս պահին դահլիճում գրանցվել է 1801 մարդ:
ՀՀԿ համագումարի բացմանը հայրապետական մաղթանք հղեց Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը:
Համագումարը Սերժ Սարգսյանի առաջարկությամբ ընտրեց հաշվիչ հանձնաժողով եւ քարտուղարություն:
ՀՀԿ համագումարը բանաձեւ կընդունի:











