BBC-ի հաղորդավար Սայմոն ՄաքՔոյը քնել է ուղիղ եթերի ժամանակ:

Ինչպես հաղորդում է The Daily Telegraph-ը, մարտի 8-ին իր գործընկեր Մարտին Կրոկսոլի հետ նա վարել է առավոտյան լուրերի թողարկումը: Երբ տեսախցիկը Քրոքսոլից հետո սկսել է ցուցադրել ՄաքՔոյին, նա գիտակցել է, թե ինչ է տեղի ունեցել, կտրուկ  վեր է թռել, սակայն հեռուստադիտողը հասցրել է նկատել դա: Նրա պահվածքը նաեւ Twitter-ում քննարկման առարկա է դարձել:

Երբ ՄաքՔոյին խնդրել են մեկնաբանել միջադեպը, նա նախընտրել է կատակել: «Դա պարզապես երկար թխկթխկոց էր գլխով սեղանին»,-գրել է նա:

Նշվում է, որ ՄաքՔկոյն առաջին անգամ չէ իր վարքագծով աշխուժացնում հանրությանը: Մի անգամ տեսախցիկը նրան ցուցադրել է այն պահին, երբ նա հրում էր սեղանը: Մի ամիս անց նա հերթական անգամ զարմացրել է` ֆոնդային բորսայի նորությունների ժամանակ թխկթխկացնելով սեղանը: