Ամերիկացիները ներկայացրել են նոր զենք, որը նախատեսված է ռազմական եւ ոստիկանական գործողությունների ժամանակ օգտագործելու համար, սակայն մահվան չի հանգեցնում. դա ակտիվ հակաազդեցության համակարգն է` Active Denial System (ADS):

Դրա ցուցադրությունը տեղի է ունեցել ամերիկյան Վիրջինիա նահանգի ռազմածովային ուժերի ռազմաբազայում:

Իսկական թատերական ներկայացում է կազմակերպվել զենքի արդյունավետությունը ցույց տալու համար: Այդ զենքից կրակելու դեպքում մարդն ստանում է էլեկտրական լիցք, բացի այդ նա ունենում է զգացողություն, որ իր վրա ջեռոցից տաք օդ է գալիս:

Փորձարկումները ցույց են տվել, որ  ADS-ի գործողությունների արդյունքում մարդիկ նույն կերպ են վարվում` փախչում են: Ուստի դա կատարյալ զենք է փողոցային անկարգությունները ցրելու համար: Եթե հաշվի առնենք նաեւ, որ դրա ստեղծողների պնդմամբ, զենքը վտանգ չի ներկայացնում առողջության համար եւ ավելի անվտանգ է, քան արցունքաբեր գազը եւ ռեզինե գնդակները, գրում է NEWS.ru.com-ը: