ԱՄՆ բնակիչները նոր ներդրում են արել Գինեսի ռեկորդների գրքում` կազմակերպելով պատմության մեջ խոշորագույն լողազգեստների փառատոնը:
Պանամա Սիթի քաղաքի ծովափ են դուրս եկել 450 կանայք` բաց լողազգեստներով եւ տաք ավազի վրայով քայլել են մեկ մղով` 1,6 կիլոմետր:
Փառատոնին ներկա գտնող Գինեսի ռիկորդների գրքի ժյուրիի անդամը գովաբանել է միջոցառման կազմակերպիչներին: «Ամեն օր նման բան չես տեսնի, կազմակերպվածությունը բարձր մակարդակի վրա էր»,-նշել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:











