Տաշքենդում, այսօր` մարտի 12-ին, մահացել է դերասան Ալեքսանդր Շիշկինը, ով հայտնի էր որպես Հիտլերի նմանակ: Նրան մոտ կանգնած դերասանները հայտնել են, որ դեկտեմբերի վերջին նա ընկել է եւ ջարդել ոտքն ու ձեռքը: Դրանից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ վերջին շաբաթվա ընթացքում նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին:
Խորհրդային շրջանում Շիշկինը նկարահանվել է Հիտլերի դերում: 1990-ականների սկզբին նա եկել է Մոսկվա եւ գումար վաստակել Արբատեում, որտեղ հայտնի մարդկանց նմանակները նկարահանվում են ցանկացողների հետ:
Նրան ճանաչում է բերել «Կորոզիա մետալա» հայտնի խմբի համերգային շոուներին մասնակցությունը: Հատուկ նրա համար գրվել է «Նիխթ կապուտեն, նիխթ կապիտուլիրեն»:
2000-ի սկզբին Շիշկինը վերադարձել է Ուզբեկստան, գրում է «Լենտա.ռու»-ն:











