Արեգակի մակերեւույթի NASA-ի տեսախցիկների ֆիքսած կադրերը, որոնց վրա երեւում է մոլորականման մուգ օբյեկտ, տարակարծությունների առիթ են դարձել ոչ միայն համացանցից օգտվողների, այլեւ հենց գիտնականների համար:
Ցանցից օգտվողները ենթադրել են, որ տեսագրությունում երեւում է այլմոլորակայինների տիեզերանավը, որը լիցքավորվում է արեգակնային պլազմայով: Մի մասն էլ կարծում է, որ նոր աստղ է ծնվում, հաղորդում է Space.com-ը:
Աստղագետներ Ջոզեֆ Գուրմանը եւ Ալեքս Յանգը ենթադրել են, որ դա գազային գոյացություն է` համեմատաբար պաղ նյութի խտացում, որը բարձրանում եւ մնում է արեգակի մակերեւույթին` մագնիսական դաշտի միջոցով:
Իսկ ահա ռուս գիտնական Սերգեյ Բոգաչովը հայտարարել է, որ տեսախցիկը ֆիքսել է հազվադեպ երեւույթ` մագնիսական տորնադո, որը ձգվում է Արեգակի մակերեւույթի երկայնքով եւ ամբողջ նյութը արտանետում: Օբյեկտիվում երեւում է նրա, այսպես կոչված, պսակը:











