Ժամացույցներ արտադրող TAG Heuer ընկերությունը հայտարարել է 2800 եվրոյով Racer սմարթֆոններ (ОС Android-ի հիմք վրա) արտադրելու մասին:

Ընկերության պատրաստած տեսահոլովակում նշվում է, որ սարքը ստեղծողներին ոգեշնչել են սպորտային մեքենաները:

Այսպես, Racer-ի կորպուսը պատրաստված է ռետինից, բացի այդ, սարքի վրա օգտագործված են ածխածնային նրբաթելեր եւ տիտան:

Սմարթֆոնը վաճառքի կհանվի հուլիսին, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով GSMArena-ն:

Racer-ը  TAG Heuer ընկերության արտադրած առաջին սմարթֆոնը չէ: 2011-ի ամռանը ժամացույցներ արտադրող ընկերությունը թողարկել էր Link Phone-ը` 4700 եվրո արժեքով: