Հայտնի ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը 2012-ի մարտի 6-ին Deepsea Challenge ծրագրի շրջանակներում ռեկորդային սուզում է կատարել Նոր Գվինեայի մերձակայքում:
Սուզումն իրականացվել է բացառիկ բատիսկաֆը` Deepsea Challenger ստուգելու նպատակով, որը նախատեսված է ջրային տարածքների հատակին հասնելու համար:
Ինքնակառավարվող բատիսկաֆը ունի 7,3 մետր բարձրություն եւ 10,7 տոննա քաշ, հաղորդում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը:
Աշխարհի լավագույն ռեժիսորներից մեկը («Տիտանիկ», «Ավատար») իջել է 8166 մետր խորության վրա: Իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում նա մտադիր է լինել Երկրի ամենախոր կետում` Մարիանյան փողրակում, որտեղ մարդիկ մեկ անգամ են եղել, ընդ որում 52 տարի առաջ:











