Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը մյուսների հետ հավասար կանգնած է Լոս Անջելեսում Westfield Mall Apple Store-ի հերթում` երրորդ սերնդի iPad-ի ձեռք բերման համար, տեղեկացնում է Mashable կայքը:
Վոզնյակի խոսքով` ինքն ու իր կինն առաջիններից են եկել հերթ զբաղեցնելու: «Սա արդեն ծիսակարգ է դարձել: Ես այդպես եմ վարվել շատ անգամ, հիմա նորից եմ անում»,- բացատրել է Վոզնյակը` պարզաբանելով, թե ինչու է նախընտրում հերթ կանգնել, այլ ոչ թե պատվիրել ինտերնետով կամ այլ միջոցով ձեռք բերել` օգտագործելով իր դիրքերը:
Անցած տարի Վոզնյակը նույն կերպ կանգնել էր iPhone 4S սմարթֆոնի հերթում:
Նշենք, որ նոր iPad-ի վաճառքը սկսվել է մարտի 16-ին 10 երկրներում` ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրալիա եւ այլն:
Նշենք, որ Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը Apple ընկերությունը հիմնադրել էին 1976 թ-ին:











