Դամասկոսում տեղի ունեցած 2 պայթյուններին զոհ է գնացել 27 մարդ, եւս 97 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, այսօր` մարտի 17-ին հերթական կրկնակի ահաբեկչությունն է տեղի ունեցել` երկու ականապատված մեքենաներ պայթել են կառավարության անվտանգության ուժերի շենքերի կողքին:
Ահաբեկչություններից մեկն իրականացվել է զինվորական հակահետախուզության շենքի մոտ` Թահրիրի հրապարակի մոտ:
Անվտանգության ուժերը շրջափակել են հարակից բոլոր թաղամասերը:











