Մեծ Բրիտանիայում Գվինեական Թրաֆլս անունով խոզը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա խոզերի համար ցատկերում համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Խոզի տիրուհի Խլոյ Մաքարին մի անգամ կարդացել է ռեկորդային ցատկի մասին` 10 սմ երկարությամբ եւ հասկացել, որ իր խոզուկը ավելիին է ընդունակ: Նա խոզին արկղի վրա է կանգնեցրել, իսկ մյուսի վրա դրել է նրա սիրելի ուտելիքը` վարունգի կտորը: Այդպես սահմանվել է նոր համաշխարհային ռեկորդը, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները: Թրաֆլս խոզուկի ցատկի երկարությունը կազմել է 30 սմ, ինչն էլ արձանագրել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները:
Այժմ Թրաֆլսը պետք է մարզվի, որպեսզի խոզերի համար ցատկերի բարձրության ռեկորդ սահմանի, որը չի հաջողվում գերազանցել 2003 թվականից:











