Subaru ավտոարտադրողը նախագծել է հետիոտներին տարբերող համակարգ: Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, համակարգը, որը ստացել է EyeSight անունը, կարող է մշակել ստերեոխցիկներից ստացված կադրերը և ճանաչել դրանց վրայի պատկերները:
Էլեկտրոնիկան ի զորու է տարբերել մեքենան փողոցն անցնող հետիոտնից և համապատասխան հետևություններ անել:Այդ համակարգի շնորհիվ Subaru-ի հետագա մոդելները կկարողանան «որոշել»`որքանով մոտենալ առջևի մեքենային և պահել օպտիմալ տարածությունը, հետևել փողոցի գծանշումներին, ինչպես նաև ավտոմատ կերպով գործարկել արգելակները մինչև 30 կմ/ժ արագության վրա, եթե հետիոտնի հետ բախման վտանգ առաջանա, հաղորդում է «Авто.Вести.ru»-ն:Առաջին մոդելը, որտեղ կտեղադրվի նոր տեխնոլոգիան, հավանաբար կդառնա Subaru Legaсy-ն:











