Ամերիկյան Արիզոնա նահանգում մի խումբ ինժեներներ թողարկել են հավանաբար աշխարհի ամենամեծ թղթե ինքնաթիռը` իրագործելով յուրաքանչյուր երեխայի երազանքը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 12-ամյա Արթուրո Վալդենեգրոն դարձել է տեղական թերթի կողմից հայտարարված թեմատիկ մրցույթի հաղթող: Նրա գլխավոր մրցանակը դարձել է ինժեներներից բաղկացած խմբի օգնությունը` հսկայական թղթե ինքնաթիռի թողարկման համար, որը տեղի է ունեցել մրցույթի հաղթողի դիզայներական նախագծի հիման վրա, հաղորդում է ծրագրի կայքը: