Microsoft-ի եւ Վաշինգտոնի համալսարանի մասնագետները ստեղծել են հավելված, որը համակարգիչներին հնարավորություն է տալիս առանց սենսորային էկրանի, Kinect -ի եւ այլ սարքերի օգնության հասկանել ժեստերը:
SoundWave կաչվող համակարգը կարող է գործել միայն ուժեղացուցիչների եւ միկրոֆոնի առկայության դեպքում: Համակարգն օգտագործում է Դոպլերի էֆեկտը. ձայնային ալիքի բնույթի փոփոխությունը գրանցվում է եւ վեր է ածվում հրահանգի: Հավելվածը գեներացնում է բարձր հաճախականության ձայնային ալիքները, որոնք լսելի չեն մարդկային ականջի համար: Այդ ալիքներն ընկալվում են օբյեկտից (օրինակ` օգտագործողի ձեռքերից) մեկ մետր հեռավորություն վրա:











