Նյու Յորքի կենտրոնական կայարանում ներկայացվել է աշխարհում բոլոր հայտնի Titanoboa օձերից ամենամեծը` իր բնական մեծությամբ:
Ինչպես հաղորդում է TUT.by-ն, Titanoboa-ն կամ «հսկա վիշապօձը» Երկրի վրա ապրել է ավելի քան 60 մլն տարի առաջ: Նրա երկարությունը հասնում է 14,5 մետրի, իսկ քաշը` մոտ մեկ տոննայի:
Մակետի հեղինակները ծրագրում են իրենց ստեղծածը հասցնել Վաշինթոն: Այնուհետեւ Titanoboa-ն կներկայացվի Սմիթսոնի բնագիտության ինստիտուտի ազգային թագարանում:











