Մեծ Բրիտանիայի Նորդհեմփթոնշիրում օդապարիկը կախվել է էլեկտրահաղորդման գծերից` գետնից 15 մետր բարձրության վրա:

Օդապարիկում գտնվել են կին եւ երկու տղամարդ, նրանց փրկելու համար հարկ է եղել հոսանքազրկել էլեկտրագիծը, եւ հրշեջները մի քանի ժամ սպասել են այն տեղեկատվության հաստատմանը, որ գծերն անվտանգ են փրկարարական գործողություններ սկսելու համար:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, օդապարիկի ուղեւորներն աննշան վնասվածքներ են ստացել, այդ թվում` այրվածքներ: