YouTube վիդեոհոսթինգում տեսահոլովակ են տեղադրել, որը նկարահանվել է օդանավի իլյումինատորից` Հիմալայների վրայով թռիչքի ժամանակ: Նշվում է, որ ուղեւորները խւճապի մեջ են ընկել` օդանավի թեւի կողքին թռչող ափսե տեսնելով:

Փորձագետները հակվում են կարծիքին, որ տեսահոլովակը մոնտաժ չէ, բայց շատերի մոտ օրինաչափ հարց է ծագում, թե ժամանակակից հնարավորությունների պարագայում ինչու է տեսանյութը սեւ-սպիտակ: