News
Haberler
News
Salı
Temmuz 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Haber akışını gör

Թուրքիան հայտարարել է, որ Սեւ ծովում գազի պաշարները ամբողջ աշխարհին 45 տարի կբավականացնեն աշխարհի կարիքները հոգալու համար։ Այսպես է համարում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նրա խոսքերը մեջբերում է թուրքական Milliyet թերթը։

«Սեւ ծովի բնական գազի պաշարներն այժմ գնահատվում են 540 միլիարդ խորանարդ մետր: Սա դեռ սկիզբն է, դեռ ավելին: Սեւ ծովն ի վիճակի է 45 տարվա ընթացքում ապահովել գազի համաշխարհային կարիքները»,- ասել է Յըլդըրըմը։

Իր հերթին, Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը Kriter-ին տված հարցազրույցում ասել է, որ երկիրը մտադիր է սկսել այս հանքավայրի շահագործումը 2023 թվականի սկզբին եւ արդյունահանումը հասցնել օրական 40 միլիոն խորանարդ մետրի, գրում է West Observer-ը։

 

!
Mevcut bu metin   Հայերեն and Русский
Print
Fotoröportajlar