News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու վնասները, որոնք կարող են լինել որեւէ որոշման դեպքում. Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերը ԵԱՏՄ բյուջեին եւ այնտեղից ստանում մեր բաժինը, ընդ որում, շատ ավելի քիչ, քան վճարում ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնց, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու միասնական համաձայնության չկա  ՔՊ խմբակցությունում՝ հաշվի առնելով մտահոգությունները, որ Հայաստանի տնտեսությունը կապված է ՌԴ հետ ու կարող են խնդիրներ առաջանալ։

Նա նշեց, որ զուգահեռաբար նաև Եվրամիության և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ են աշխատում. «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա: Եթե լինի ռեալ խոսակցություն, կլինի  համապատասխան հայտարարություն եւ կմունիկացիա»,- ասաց Թունյանը։

ՔՊ-ական պատգամավոր Մարինա Կարապետյանն էլ հավելեց, որ երկրները երբեք ինքնուրույն որևէ շուկայից չեն հրաժարվում, եթե կոնկրետ քաղաքական դրդապատճառ չկա. «Հետեւաբար, ինչու Հայաստանը պետք է ինքնուրույն գն սահմանափակման իր շուկաների: Խոսքն այլ բանի մասին է, որ Հայաստանը պետք է ընդլայնի, դիվերսիֆիկացնի իր շուկաները: Այդ ուղղությամբ ենք մեր շարժվում: Եթե այնպես կստացվի, որ մի շուկա ավել կբացվի, հրաշալի է, եթե մի շուկա ավելի սահմանափակ կդառնա, ապա ավելի ինտենսիվ պետք է այլընտրանքային շուկաներ փնտրենք: Սա է տնտեսության տրամաբանությունը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ