News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձն ապահովելու համար, ինչի կոչն է արել ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի իր որոշման մեջ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումներին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«2021-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանն այս վարույթը հարուցեց Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկամամբ։ Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասսայական խտրականության քաղաքականություն է սերմանել ազգությամբ հայերի նկատմամբ։ Ադրբեջանի երեխաներին սովորեցնում են ատել և սպանել հայերին, պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները մարտազերծում են ազգութամբ հայերին և կոչ անում՝ իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է։ Իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ բացառեց այսպես կոչված՝ հայատյացությունը, միջավայր, որում բառացի կացնով սպանողները ստանում են մրցանակներ, և փառաբանվում որպես ազգային հերոսներ՝ խաղաղության պայմաններում հայերին սպանելու համար»,- նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի պատերազմ սանձազերծեց ԼՂ հայերի նկատմամբ․

«Նպատակն էր՝ վերացնել և վտարել էթնիկ հայերին իրենց հայրենիքից։ Ինչպես Ալիևը հետագայում բացահայտեց՝ «թշնամու նկատմամբ ատելությունն էր մեզ առաջ շարժում»։ 44-օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում և բռնության էին ենթարկում էթնիկ հայերին, և նկարահանվում էին հպարտորեն կատարելով բռնության անկարագրելի գործողություններ՝ էթնիկ հայ քաղաքացիական անձանց և հայ ռազմագերիների նկատմամբ, միաժամանակ ռասսայական վիրավորանքներ բացականչելով։ Այս բռնությունն ու ահաբեկումը Ադրբեջանի կողմից օգտագործվեց էթնիկ զտման ենթարկելու համար ԼՂ-ից առնվազն վտարելով 30 հազար անձանց, նախագահ Ալիևը հաղթանակ հռչակեց՝ հայտարարելով որ այս տարածքներում երբևէ հայկական երգեր չեն երգվելու, ցնցող այս դաժանություններից հետո, որոնք էթնիկ հայերի նկատմամբ ռասսայական խտրականության տասնամյակների գագաթնակետն էին, Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո, և, որ կարևորն է՝ Հայաստանը դիմեց, որ դատարանը հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, ովքեր այդ ժամանակ դեռևս չէին սպանվել և չէին վտարվել իրենց հայրենիքից»։

Կիրակոսյանը ընդգծեց, որ նույնիսկ դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը․ «Բոլորս գիտենք, թե այդ ժամանակից ի վեր ինչ է տեղի ունեցել։ Նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց։ 2023-ի սեպտեմբերին ԼՂ-ի հայազգի բնակչությանը 9 ամիս սովատանջ անելուց հետո՝ շրջափակելով Լաչինի միջանցքը և դատարանի 2 նախնական միջոցառումների վերաբերյալ որոշումների աղաղակող խախտումների միոցով Ադրբեջանը սադրված հարձակում նախաձեռնեց՝ ստիպելով հարյուր հազարավոր հայերի հեռանալ հայրենիքից։ Մինչ օրս 200 անհայտ կորած անձինք կան և նրանց ընտանիքները տառապում են՝ չիմանալով նրանց ճակատագիրը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց...
Զոհված զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծրագիրը կշարունակվի. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի...
Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Կլոդ Վիզլեր
Սա երկրորդ այցելությունն է Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում, դա աննախադեպ է...
ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել. Վիզլեր
Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը...
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Ամենաշատ