News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը


Միացյալ Նահանգները ԵՄ առաքելության միջոցով ՆԱՏՕ-ի ուժերին ներգրավում է Հարավային Կովկաս։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կանադայի ներկայացուցչի միացումը դիտորդներին։

«Մենք նշում ենք ԵՄ ներկայության լիակատար անարդյունավետությունը տեղում միջադեպերը կանխելու առումով։ Ամեն օր մենք ավելի ու ավելի ենք համոզվում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ԵՄ-ի կողմից որևէ դրական ներդրման բացակայության մեջ»,- ասել է Զախարովան։

Ընդհակառակը, Եվրամիության ներկայացուցիչները, ըստ նրա, զբաղված են տարբեր տեսակի սադրանքներով, հետախուզական գործունեությամբ, քարոզչությամբ։ Ըստ Զախարովայի գնահատականի, դա օրինաչափ մերժում է առաջացնում տարածաշրջանի երկրների մոտ, որոնք միասնական են նրանում, որ Անդրկովկասում ծագող ցանկացած խնդիր պետք է լուծվի Հարավային Կովկասում՝ ի շահ այստեղ գտնվող բոլոր երկրների՝ առանց դրսի ապակաուցողական միջամտության։

«Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն։ Օրերս Կանադայից Հայաստան է ժամանել, այսպես կոչված, փորձագետ։ Պարզ չէ, թե որն է նման լուծման հավելյալ արժեքը, որքանով է այն պահանջված հայերի կողմից։ Թող իրենք մեկնաբանեն»,- ասել է Զախարովան։

Ըստ Զախարովայի, ամենայն հավանականությամբ, բանն այն է, որ այս իրավիճակում ԱՄՆ-ի կրտսեր գործընկերը՝ Եվրամիությունը, օգտագործվում է Վաշինգտոնի կողմից՝ ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշելու համար։

«Ակնհայտ է, որ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում նրանք ցանկանում են ոչ միայն ընդլայնել տեղում իրավիճակը վերահսկելու հնարավորությունը, այլև հետևել իրենց եվրոպացի դաշնակիցներին», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Պատիվ է հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան, նորին...
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի առիթով
Գրառմանը կից Մարագոսը հրապարակել է նաև Սարդարապատի հուշահամալիրի լուսանկարը...
ԵՄ-ն Վրաստանի վերաբերյալ որոշում չեն կայացրել՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման իրավիճակի հետ
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել է, որ օրենքն ընդունելով՝ Վրաստանը խախտում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու երեք պայման․..
ԵՄ-ը ցանկանում է Սաուդյան Արաբիայում գագաթաժողով անցկացնել Ուկրաինայի վերաբերյալ՝ ՌԴ մասնակցությամբ. Bloomberg
ԵՄ-ը գագաթաժողով կանցկացնի Ուկրաինայի վերաբերյալ...
ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաստատել են նոր պատժամիջոցային ռեժիմը ՌԴ-ի դեմ. DPA
ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատել են...
ԵՄ-ը «անգամ փոքր-ինչ չի կատարել 1 մլն արկերի խոստումը Կիեւին». Սթոլտենբերգ
ԵՄ-ը Ուկրաինային 1 մլն արկ էր խոստացել...
Ամենաշատ