News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի կառավարությանը եւ տարբեր պատրվակներով հրաժարվում են հանդիպել նրանց հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի բռնի տեղահանումից եւ Հայաստան տեղափոխվելուց հետո՝ Արցախի իշխանությունները պարբերաբար փորձել են կապ հաստատել հայաստանյան իշխանությունների հետ եւ հանդիպումներ նախաձեռնել՝ ի վերջո հասկանալու՝ ինչ ճակատագիր է սպասվում Արցախին, բռնի տեղահանված քաղաքացիներին, արդյոք Արցախի մասով բանակցություններ վարելու ռեսուրս կա: Սակայն, ՀՀ իշխանությունները ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մերժել են մի սեղանի շուրջ նստելու ու խոսելու առաջարկները:

Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից են եղել՝ Սամվել Շահրամանյանն իր հերթին է դիմել ՀՀ իշխանություններին, Արցախի ԱԺ նախագահի (նախագահը՝ Բաքվի բանտում է) տեղակալ Գագիկ Բաղունցն իր հերթին է դիմել Ալեն Սիմոնյանին, Արցախի պատգամավորներն էլ եւս փորձեր արել են, սակայն հայաստանյան իշխանությունները, հավանաբար ասելիք չունենալու պատճառով, մերժել են Արցախից տեղահանված իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկները:

Թերեւս, սա ՔՊ-ականների դեպքում ինչ-որ չափով հասկանալի է. իսկ ի՞նչ պետք է նրանք ասեն արցախցիներին, եթե ոչ միայն փակ են համարում այլեւս Արցախի թեման, այլ նաեւ Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Հայաստանի համար ու հիմա էլ փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչատուր Սուքիասյանի գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի. «Հայաստան» խմբակցություն
Սուքիասյանը աղմկահարույց հայտարարություններ է արել...
Սպիտակցի Հայկոյի որդին ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա...
«Ժողովուրդ». Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Իրական վիճակը. այս ելույթից 5 տարի անց Հայաստանում նվազագույն...
«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները
Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից...
«Ժողովուրդ». Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները
ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ...
«Հրապարակ». «Երեկոն» Սրբազանի մոտ
Օրեր շարունակ սրբազանի եւ շարժման դեմ ՔՊ շարքայիններն ու ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին լուտանքներ շաղ տալիս, իսկ...
Ամենաշատ