News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է մոտ ժամանակներս՝ ցանկացած պահի, բանավիճել ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հետ։

«Հաճույքով բանավեճ կանցկացնեի նրա հետ: Ես պատրաստ եմ, ուզում եմ և կարող եմ, ինչպես ասացի, Եկեք դա հիմա անենք, անենք վաղը։ Եկեք դա անենք այսօր երեկոյան: Կան մարդիկ, որոնք ասում են, որ նա [Բայդենը] չի կարող կամ չի ցանկանում բանավիճել», - երեքշաբթի օրը «Action News»-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

«Կարծում եմ, որ [Բայդենի վրա] մեծ ճնշում կլինի, ինչ-որ պահի նա ստիպված կլինի գնալ բանավեճի»,- նշել է նախկին նախագահը։

Ավելի վաղ ամերիկյան խոշոր հեռուստաընկերություններն ու հեռուստաալիքները, այդ թվում՝ ABC-ն, CBS-ը, CNN-ը, NBC-ն և Fox News-ը, կոչ էին արել Բայդենին և Թրամփին մասնակցել հեռուստաբանավեճերին՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ