News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը շարունակում է փակ մնալ: Դրա հետ մեկտեղ տավուշեցիները փակել են նաև Կիրանցի կամուրջը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի, այսօր այդ հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացնելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սադրիչները փորձում են համոզել ժողովրդին. կիրանցին՝ գյուղում տիրող իրավիճակի մասին
Նա հավելեց, որ միաժամանակ երկու տուն է ապամոնտաժվում...
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների...
Ալիեւը գովել է Միջին միջանցքը Ռահմոնի հետ հանդիպմանը
Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը գնալով ավելի ու ավելի պահանջված է դառնում եվրոպական...
Զախարովա. Մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը «3+3» հարթակի միջոցով, որը ներառում է Հայաստանը
Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև տարածաշրջանային...
Երկրի սահմանները գծել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերը. պատգամավոր
Սահմանները գծել են Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարի շրջանում...
Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. ո՞վ է ասում, որ չեմ պայքարում. Օնիկ Գասպարյան
Միանշանակ համաձայն չեմ նրա հետ, ինչը կատարվում է եւ գտնում են, որ…
Ամենաշատ