News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Ադրբեջանից և Իրանից գազատար անցկացնելը և այդ երկրներից գազ գնելը շատ լավ տարբերակ է։ Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա պարզաբանել է, որ քննարկումներ չեն ընթանում։

Հարցին, թե Հայաստանն, արդյո՞ք, կարող է գազ գնել Ադրբեջանից, նա պատասխանել է. «Ես շատ դրական եմ վերաբերվում դրան։ Մենք պետք է քննարկենք այս հարցը։ Եվ ընդհանրապես, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը, ադրբեջանական չէ»։

Սիմոնյանը վստահ է, որ պայմանագրով Ռուսաստանից   Ադրբեջանով անցնող և Եվրոպա գնացող «նույն գազը   գալիս է մեզ մոտ»։ Նշենք, որ Եվրոպան, ընդհակառակը, կասկածում է Ադրբեջանին ռուսաստանյան գազը, որպես իրենը, ներկայացնելու մեջ։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ