News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ում ամենաարմատական տարաձայնություններից մեկն ահաբեկչության և ռուսական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ դաշինքի անդամ երկրների տեսակետների անհամապատասխանությունն է: Ըստ The Wall Street Journal պարբերականի՝ ՆԱՏՕ-ի ծրագիր կազմողները համարում են, որ մոտ ապագայում «ուղղակի ռուսական ներխուժումը» դաշինքի սահմանակից անդամ երկիր քիչ հավանական է, սակայն Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը կոալիցիայով հանդերձ կրկին սկսել է պատրաստվել պատերազմի։

Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե Մոսկվան կարող է բավական ուժեղ լինել մի քանի տարի անց հարձակում իրականացնելու համար։ The Wall Street Journal-ը գրելէ, թե կարճաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ում վախենում են, որ Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում՝ տեղի ռուսներին դրդելով դիմել այդ քայլին և լարվածությունը որպես միջամտության պատրվակ օգտագործել, ինչպես Կրեմլն արեց արևելյան Ուկրաինայում մեկ տասնամյակ առաջ:

Այժմ ամբողջ կոալիցիայով հանդերձ պատերազմի պատրաստվելը դարձյալ ՆԱՏՕ-ի առաջնահերթություն է, ուստի դաշինքը նպատակ ունի «դաշնակիցներին պատրաստել ուս ուսի կռվելու համար։ Այդ նպատակով ՆԱՏՕ-ն այս տարի որոշեց անցկացնել 1988 թվականից ի վեր իր ամենամեծ՝ «Տոկուն պաշտպան» (Steadfast Defender) զորավարժությունը:

Զորավարժություններն անցկացվում են Եվրոպայում փետրվարից մայիս, որոնց մասնակցում է դաշինքի երկրների 90 հազար զինվորական։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը պնդում է, որ այս զորավարժությունների ընթացքում «մշակվում է Ռուսաստանի հետ զինված առճակատման սցենարը»։ 2023 թվականի նոյեմբերին Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է Եվրոպայի թիվ մեկ սպառնալիքը։ 2024 թվականի հունվարին Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, թե Ռուսաստանի Դաշնությունից անմիջական սպառնալիքներ չի տեսնում։

Փետրվարին Bild-ը հրապարակել էր Գերմանիայի իշխանությունների սպասած «ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման փուլերը», որոնցից մեկը ներառում է ռուսական զորքերի ներխուժումը գերմանական տարածք։ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն վստահեցրել է, որ Ռուսաստանը երբեք ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելու մտադրություն չի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Ստոլտենբերգն ավելի վաղ չէր հայտարարել այդ գումարի հատկացման մասին...
Բլինկենը կարծում է, որ ՆԱՏՕ-ն գոյատևելու է ևս 75 տարի
Մենք մտադիր ենք նախապատրաստել ապագա գագաթնաժողովի էությունը [հուլիսին] Վաշինգտոնում, որտեղ դուք կտեսնեք մեծ փաթեթ Ուկրաինայի համար, որը կլինի գագաթնաժողովի հիմնական տարրը...
ՆԱՏՕ երկրները գլխավոր քարտուղարից հստակություն են պահանջել Կիեւի համար 100 մլրդ եվրո ծավալով ֆոնդի վերաբերյալ. Politico
ՆԱՏՕ գծով դաշնակիցները հստակություն են պահանջում...
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են դասընթաց
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում...
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին Մոլդովայում
Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի շտաբային վարժանքները...
ՆԱՏՕ-ում համարում են, որ Խարկովի տարածքում բեկում մտցնելու համար ՌԴ-ն բավականաչափ ուժեր չունի
Ռուսները ռազմավարական բեկում մտցնելու համար բավականաչափ ուժ չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ