News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07 : 45-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Մհեր Թամրազյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված արագաչափին, կոտրել այն, ապա առաջ ընթացել, բախվել տեղադրված աղբամաններին, կոտրել դրանք, և առաջ ընթանալով բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Հերացու» անվան թիվ 1 համալսարական հիվանդանոց: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որ բացի վթարից, տեղի է ունեցել նաև վրաերթ, որը պարզվում է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրական աղետ. պետության կողմից մասնակցությունը բացարձակ անբավարար է եղել. Ավետիք Չալաբյան
Երեկ, օգտվելով կիրակի օրվա կարճատև դադարից, մենք մեկնեցինք Դեբեդի...
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ