News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգն առաջարկել է դաշինքի երկրներին հինգ տարում հավաքել 100 մլրդ դոլար Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Այժմ ՆԱՏՕ-ն ցանկանում է «նոր 100 մլրդ դոլար «մղել» Ուկրաինայի հակամարտությունում։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի այս առաջարկությունը երեքշաբթի առաջին ընթերցման համար ստացել են անդամ երկրները»,- ասել է Պետեր Սիյարտոն Facebook-ի (արգելված է ՌԴ-ում, պատկանում է Meta կորպորացիային, որը Ռուսաստանում համարվում է ծայրահեղական կազմակերպություն) տեսաուղերձում։ Նա նշել է, որ այդ նպատակների համար կստեղծվի հատուկ հիմնադրամ։

ՆԱՏՕ-ն պատրաստվում է հակամարտությունը ձգել հինգ տարի, նշել է Սիյարտոն։ Նրա խոսքով՝ դա մեծ ռիսկեր է պարունակում Եվրոպայի համար։ Հունգարիան մտադիր է «մի կողմ քաշված մնալ այդ խելահեղությունից», հայտնել է ԱԳ նախարարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սթոլտենբերգը հայտնել է, որ Կիեւին ավելի շատ ՀՕՊ համակարգեր են պետք, ներառյալ Patriot-ներ
ԵՄ պաշտպանության նախարարների հետ կքննարկենք Ուկրաինային ցուցաբերվող  օգնությունը...
ՆԱՏՕ-ի երկրները պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Սթոլթենբերգը, խոսելով Ռուսաստանի Դաշնությունում գերճշգրիտ զենքի կիրառման մասին...
Պուտինը վախենում է «Խաղաղության գլոբալ գագաթաժողովից» եւ փորձում է խափանել այն. Զելենսկի
Պուտինը ցանկանում է խափանել «Խաղաղության գլոբալ գագաթաժողովը»...
ԵՄ երկրների պաշտպանության նախարարները եւ ՆԱՏՕ քարտուղարը կքննարկեն ռազմական աջակցությունն Ուկրաինային
Երեքշաբթի Բրյուսելում տեղի կունենա հանդիպում...
Բելգիան եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր անվտանգության մասին
Զելենսկին այցով գտնվում է Բելգիայում...
Բելգիան մտադիր է մինչեւ 2028թ. Ուկրաինա մատակարարել 30 հատ F-16
30 հատ F-16 ինքնաթիռներ՝ Ուկրաինային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ