News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորումը Գազայում հրադադարի միակ խոչընդոտն է, տեղեկացրել է AFP-ն։

Բլինքենը խոսել է Արիզոնայում Մակքեյնի ինստիտուտի Սեդոնյան համաժողովի ընթրիքի ժամանակ, Մերձավոր Արեւելք կատարած վերջին այցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ այլ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումից երկու օր հետո։

«Մենք սպասում ենք, թե կկարողանան արդյոք նրանք, ըստ էության, «այո» պատասխանել հրադադարի եւ պատանդներին ազատելու մասին հարցին,- ասել է Բլինքենը ուրբաթ երեկոյան։- Իրողությունը ներկա պահին այնպիսին է, որ միակ բանը, որը կանգնած է Գազայի բնակիչների եւ հրադադարի միջեւ, ՀԱՄԱՍ-ն է»։

Բլինքենը նաեւ նշել է ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների դժվարությունների մասին։

«ՀԱՄԱՍ-ի առաջնորդները, որոնց հետ մենք փոխգործակցում ենք անուղղակիորեն՝ կատարցիների, եգիպտացիների միջոցով, իհարկե, ապրում են Գազայի սահմաններից դուրս,- ասել է Բլինքենը։- Վերջնական որոշումներն ընդունում են մարդիկ, ովքեր գտնվում են հենց Գազայում, որոնց հետ մեզանից ոչ ոք ուղիղ շփում չունի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ