News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը կիրակի դատապարտել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին այն պատճառով, որ նա Բայդենի վարչակազմը համեմատել է գեստապոյի՝ նացիզմի ժամանակների Գերմանիայի գաղտնի ոստիկանության հետ, տեղեկացրել է Axios պարբերականը։

Սպիտակ տունն արձագանքել է Թրամփի մեկնաբանություններին կտրուկ հայտարարությամբ, որում նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահը ուռճացնում է դավադրության տեսությունը։

«Ֆաշիստների ահավոր հռետորաբանությունը կրկնելու, նեոնացիստների հետ ճաշելու եւ դավադրության պսակազերծված տեսություններն ուռճացնելու փոխարեն, որոնք խիզախ ոստիկանների կյանք են արժեցել, նախագահ Բայդենը միավորում է ամերիկացի ժողովրդին մեր ընդհանուր դեմոկրատական արժեքների եւ իրավունքի գերակայության շուրջ, մոտեցում, որն ապահովել է բռնի հանցագործությունների ամենամեծ նվազումը վերջին 50 տարիներին»,- մեկնաբանել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էնդրյու Բեյթսը։

The New York Times պարբերականը առաջինն է տեղեկացրել, որ Թրամփն իր մեկնաբանություններն արել է շաբաթ, Ֆլորիդայում դոնորների մասնավոր միջոցառման ժամանակ՝ խոսելով իր դեմ դատավարությունների մասին։

Դա տեղի է ունեցել այն բանից մի քանի օր հետո, երբ Նյու Յորքի դատավորը Թրամփին մեղավոր է ճանաչել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար եւ խախտել է գաղնիքը չբացահայտելու դատական հրամանը։

«Այդ մարդիկ ղեկավարում են գեստապոյի վարչակազմը։ Եվ դա միակ բանն է, ինչ նրանք ունեն։ Միակ միջոցը, որով պատրաստվում են հաղթել, իրենց կարծիքով, եւ դա փաստորեն սպանում է նրանց։ Բայց դա ինձ չի անհանգստացնում»,- ասել է Թրամփը ըստ այն ձայնագրության, որն ստացել է NYT-ը։

Հյուսիսային Դակոտայի նահանգապետ, հանրապետական Դագ Բուրգումը՝ փոխնախագահի հնարավոր թեկնածուներից մեկը, որը մասնակցել է միջոցների հավաքման միջոցառմանը, կիրակի CNN-ին ասել է, որ գեստապոյի մասին Թրամփի ասածները «կենտրոնականը չէին, ինչի մասին նա խոսել է»։

Բուրգումը հավաստիացրել է, որ «ամերիկացիների մեծ մասը» Թրամփի դատավարությունները համարում է քաղաքականացված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ