ԵՄ-ում նախագահության ընթացքում Հունգարիան ջանքեր կգործադրի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին Բուդապեշտում հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պյոտր Սիյարտոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզյանի հետ համատեղ ասուլիսում։
«Մենք հույս ունենք, որ ԵՄ նախագահության ընթացքում լրացուցիչ հնարավորություններ կգտնենք հարեւան երկրների միջև հակամարտությունների կարգավորման ուղիներ գտնելու համար: Մենք անհամբեր սպասում ենք դրան և, հետևաբար, երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հավաստիացրել ենք բանակցություններին նպաստելու պատրաստակամությունը։ Մենք հուսով ենք, որ ապագա խաղաղության պայմանագիրը կապահովի երկարաժամկետ կայուն խաղաղություն երկու երկրների միջև, որոնք արժանի են դրան», - ասել է Սիյարտոն: