News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության փորձեր են ձեռնարկվում, եւ որոշակի խմբերի օգնության ցուցաբերման ճանապարհով հեղաշրջման իրականացման ու երկիրը ծայրագավառի վերածելու եւ մեր ինքնիշխանությունը սահմանափակելու փորձ է կատարվում։ Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, եթե պետք է պատասխանել ռուսական շրջանակների հարցին, թե արդյոք որոշ շրջանակներ ուղարկվում են Հայաստան, ապա կարելի է լսել ռուսական պետական ԶԼՄ-ներում հնչող հայտարարությունները, լսել ռուս քաղաքական գործիչներին, «լսել տարիներ շարունակ Հայաստանը թալանած եւ Ռուսաստան փախած մարդկանց»։

Նա վստահություն է հայտնել, որ կան ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը չունենա պետական սահման, նրանք գեներացնում են գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի թեժացման, անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանը ներգրավեն պատերազմի մեջ՝ երկրի ինքնիշխանությանը վնասելու համար, որպեսզի հեղաշրջում իրականացնեն եւ իշխանության գան։ «Դա նրանց նպատակն էր, եւ այն չի փոխվել։ Նրանց նպատակը ծայրագավառ ունենալն է՝ իր նահանգապետով։ Դա նրանց երազանքն է։ Այն, ինչ նրանք արեցին Լեռնային Ղարաբաղի համար դաժան օրերին կամ պատերազմի ժամանակ ու դրանից հետո, նույնն անում են հիմա»,- նշել է պատգամավորը։

Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ կառավարող կուսակցությունը ներգրավված է Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման գործում, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի առաջմղման գործում։ Խմբակցության քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը մեկնել է Տավուշի գյուղեր եւ ներկայացրել ստեղծված իրավիճակը։ «Եթե ես այնտեղ չեմ, դա չի նշանակում, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այնտեղ չկա։ Բոլոր պետական ինստիտուտները, վարչապետը եւ ամբողջ կառավարող կուսակցությունը սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին է, եւ մենք միասին ենք լուծում խնդիրները։ Իսկ նրանք, ովքեր մեկնում են Կիրանց եւ խաղում մարդկանց հույզերի վրա, փորձում են դրանով քաղաքական գործընթաց գեներացնել։ Եթե մարդիկ, որոնք փորձում են Հայաստանում հուզումներ առաջացնել, փորձեն անցնել իրավական շրջանակները այդ դեպքում կաշխատի օրենքը։ Կա քաղաքական ուղղություն դրսից, եւ եթե դա դուրս գա քաղաքական համատեքստի շրջանակից, ապա իրավապահ մարմիններն ուշադիր կհետեւեն գործընթացներին, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի հուզումներ առաջացնեն Հայաստանում»,- նշել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է...
Բագրատ Սրբազանի եւ աջակիցների բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց (ուղիղ)
Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի...
«Զվարթնոցում» հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա (վիդեո)
Նիկոլյանը նաև նշել է, որ էլեկտրասրտագրություն է անցել՝ հավելելով, որ այժմ կրկին պետք է սկսի սնվել, սակայն...
Լվովյան փողոցում Renault մակնիշի ավտոմեքենա է այրվել
Հունիսի 3-ին՝ ժամը 04:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
«Ժողովուրդ». Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել...
«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է
ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցականներին հարկ են համարել տեղեկացնել միայն նախաձեռնող խմբի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ