News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ժողովուրդը կասի իր խոսքը։ Այս մասին հայտնել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե կարելի է արդյոք կանգնեցնել իշխանությունների սկսած անօրինական սահմանազատման գործընթացը, արքեպիսկոպոսը պատասխանել է. «Մեր երկրում իշխանությունը պատկանո՞ւմ է ժողովրդին, թե՞ ոչ։  Դե ժողովուրդն էլ կասի իր խոսքը»։ Սյուների փոխարեն կկանգնի ժողովուրդը, ավելացրել է Բագրատ Գալստանյանը։

«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ այն ճշմարտի մասին է։ Անկախ այն բանից, թե ինչպես կփորձեն զրպարտել, ծաղրել մարդկանց, որոնք անձրեւի ու կարկտի տակ, կարեւոր չէ, թե քանիսն են նրանք, համոզված գնում են իրենց ճշտի հետեւից։ Ի՞նչ ցածր գաղափարական աստիճանի են գտնվում այդ մարդիկ...»,- նշել է սրբազանը՝ ընդգծելով, որ շարժման մասնակիցները ամենատարբեր մարդիկ են, կան ե՛ւ զոհված զինվորների ծնողներ, ե՛ւ վերջերս  հիվանդանոցից դուրս գրվածներ, բայց նրանք բոլորը անկաշառ գնում են ճշտի հետեւից։

Սրբազանը անդրադարձել է իրեն զրպարտելու փորձերին. «Չեմ իջնի։ Նրանք մեր համեմատ ոչինչ են գաղափարական իմաստով։ Գուցե կգա ժամանակը, եւ նրանք կափսոսան արածի համար։ Ժամանակը ցույց կտա»։

Քաղաքական հարցերի պատասխանել Բագրատ Գալստանյանը հրաժարվեց՝ ընդգծելով, որ իր կենսագրությունում չի գտնվի որեւէ դրվագ, երբ ինքը կհակասեր ինքն իրեն, ի տարբերություն նրանց, ովքեր օրը երեք անգամ կարծիք են փոխում։

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի արտահայտությունները մեկնաբանելու խնդրանքին սրբազանը հեգնանքով հարցրեց. դա ո՞վ է։ «Ես երբեք մարդկանց վրա չեմ թքել, առավել եւս, երբ մարդուն պահապաններն են պահում»,- ավելացրել է Գալստանյանը։

Երթի մասնակիցների դեմ բռնության կիրառման հնարավորության մասին հարցին սրբազանը պատասխանել է. ունե՞ն արդյոք նրանք (իշխանությունները) ուժ այն կիրառելու համար։ «Թող կիրառեն։ Բա հետո՞։ Մարգարեն ասում է, որ բոլոր տառապանքները մեզ համար են։ Եթե նրանք մեզ շեղեն ճշմարիտ ճանապարհից, ապա մեր գոյությունն արժեք չի ունենա։

Թանկագին ուժայիններ, սպասում եմ ձեզ։ Եկեք, կիրառեք «իրավական պատժամիջոցներ»։ Դիմում եմ ձեր խղճին։ Կատարեք հրամանները, որոնց դուք համաձայն չեք։ Ինչպես եւ ականազերծելու ժամանակ շատերը հրաժարվեցին»,- նշել է Բագրատ Գալստանյանը՝ հիշեցնելով 30 արծաթի մասին՝ նկատի ունենալով բարձր աշխատավարձերով եւ հավելավճարներով ուժայիններին իշխանությունների կողմից ստիպելը՝ ժողովրդական շարժման դեմ գործել։ «Թող իրենց հետ խաղաղության մեջ լինեն, իսկ հետո ի՞նչ են անելու։ Բայց ես չեմ հավատում, որ մեր սիրեցյալ եղբայրները եւ քույրերը անգամ նման նվազագույն  մտքեր ունեն»։

Հարցին, թե արդյոք իր մոտ եկել են կառավարող կուսակցության բանագնացներ, սրբազանը հաստատել է. «Այո, եկել են, մերձավոր մարդիկ։ Ես նրանց ասացի՝ շատ շնորհակալ եմ։ Բայց եթե դուք անհանգստացած եք, եկեք, կանգնեք իմ կողքին։ Չեք ուզում գալ, ամեն օր աղոթեք ժողովրդի համար»։

Սրբազանը ընդգծել է, որ ժողովրդի անունից չի խոսում, եւ նորից կոչ է արել կուռք չստեղծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անելիք ունենք․ վաղն առավոտյան՝ ժամը 8-ին հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում․ Սրբազանը կոչ արեց սիգնալ տալ
Դեպի Սարդարապատ մեր ուխտագնացության ընթացքում մի կարևոր արձանագրում...
Դեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին․ Րաֆֆի Հովհաննիսյան
Բագրատ Սրբազանը կարող է հանրային վստահություն վայելող կառավարության․․․
Մեկ հոգևորականը կարողացավ լճացած ու ծույլ քաղաքական դաշտը տատանել, շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին․ Անի Սամսոնյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիր...
Հիմա մեր օրակարգում արտահերթ ընտրությունների գնալու հարց չկա․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը շեշտեց, որ այսօր մեր պետականության վերականգնման տոնն է...
Այսօր հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր կյանքը փոթորկող մարտահրավերների․ Գարեգին Բ
Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք...
Անկախ և ինքնիշխան պետություն ունենալու գիտակցությունն առայսօր կարևորագույն շարժիչ ուժն է․ Ալեն Սիմոնյան
Չնայած նրան, որ Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց, այն շրջադարձային էր մեր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ