News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Էկվադորի ոստիկանությունն առգրավել է մոտ մեկուկես տոննա թմրանյութ երկրի արեւմուտքում իրականացրած գործողությունների արդյունքում։

«Գուայակիլում, պահեստներից մեկի տարածքում առգրավվել է կես տոննա կոկաին, որը նախատեսված էր արտասահման ուղարկելու համար։ Ձերբակալվել է մեկ մարդ»,- նշվել է երկրի ոստիկանության X-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։ Եվս մեկ գործողության ընթացքում, որը տեղի էր ունեցել մեկ օր առաջ Գուայաս նահանգի տարածքում, առգրավվել է մեկ տոննա կոկաին, որը թմրաթրաֆիկի ցանցի կազմակերպիչները նախատեսում էին ուղարկել Բուլղարիա։

Մաքսանենգները հաճախ Էկվադորի տարածքն օգտագործում են Հարավային Ամերիկայից թմրանյութերը տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխելու համար՝ հետագայում Եվրոպա եւ ԱՄն ուղարկելու նպատակով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ