News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Հռչակագրում, որը կընդունվի ՆԱՏՕ հուլիսյան գագաթաժողովում, նախատեսում են հրաժարվել Ուկրաինա զորքեր ուղարկելուց, գրել է Corriere della Sera-ն՝ հղում կատարելով ամփոփիչ հայտարարության արդեն կազմված նախագծին։

Բացի այդ, տեղեկացրել է պարբերականը, հռչակագրում պատրաստվում են նշել, որ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական օգնությունը համակարգելու է ոչ թե Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ինչպես դա տեղի է ունենում այժմ, այլ ՆԱՏՕ Բրյուսելի կենտրոնակայանը։ Corriere della Sera-ն նշել է, որ Ուկրաինայի օգնության հիմնական ծավալը տրամադրում է ոչ թե ԱՄՆ-ը, այլ դաշինքի մյուս երկրները։ Կա նաեւ այդ քայլի քաղաքական բացատրությունը, գրել է պարբերականը. ՆԱՏՕ կառույցների միջեւ օգնության համակարգումը «ավելի դեմոկրատական կթվա ինչպես հանրությանը, այնպես էլ Վլադիմիր Պուտինին»։

Մնացած հարցերում, նշել է թերթը, ՆԱՏՕ մոտեցումն Ուկրաինայի օգնությանը եւ Ռուսաստանից բխող սպառնալիքների կանխմանը չի փոխվի։ Մասնավորապես, դաշինքը կշարունակի ամրապնդել արեւելյան սահմանները, որպեսզի, նման անհրաժեշտության առաջացման դեպքում, դրանց պաշտպանության համար «Բալթյան երկրներից մինչեւ Բուլղարիա» կարողանա օպերատիվորեն կանգնել մինչեւ 300 հազար մարդ։

ՆԱՏՕ անդամները նաեւ Ուկրաինա լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ ուղարկելու հնարավորություն են փնտրում։ Ուկրաինայի իշխանությունների հաշվարկներով 25 նման համալիրը բավական կլինի, որպեսզի պաշտպանվի երկրի ողջ օդային տարածքը, իսկ յոթ  «Փաթրիոթները» թույլ կտան փակել հիմնական արդյունաբերական կենտրոնների օդը ռուսական գրոհների առջեւ։ Բայց առայժմ, գրել է Corriere della Sera-ն, կան նախնական պայմանավորվածություններ միայն երկու ԶՀԿ-ի մատակարարման մասին Գերմանիայից եւ Իսպանիայից։ Նիդեռլանդները պատրաստ է տրամադրել իր ունեցած Patriot համակարգը, բայց քննարկում է իրավաբանական կողմերը, իսկ Լեհաստանը եւ Հունաստանը պատասխանել են մերժմամբ։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը քանիցս ասել է, որ դաշինքը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Սակայն ՆԱՏՕ-ի մեջ մտնող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին ամիսներին մի քանի անգամ հրապարակայնորեն քննարկել է Ուկրաինա զորքեր ուղարկելու թեման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սթոլտենբերգը հայտնել է, որ Կիեւին ավելի շատ ՀՕՊ համակարգեր են պետք, ներառյալ Patriot-ներ
ԵՄ պաշտպանության նախարարների հետ կքննարկենք Ուկրաինային ցուցաբերվող  օգնությունը...
ՆԱՏՕ-ի երկրները պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Սթոլթենբերգը, խոսելով Ռուսաստանի Դաշնությունում գերճշգրիտ զենքի կիրառման մասին...
Պուտինը վախենում է «Խաղաղության գլոբալ գագաթաժողովից» եւ փորձում է խափանել այն. Զելենսկի
Պուտինը ցանկանում է խափանել «Խաղաղության գլոբալ գագաթաժողովը»...
ԵՄ երկրների պաշտպանության նախարարները եւ ՆԱՏՕ քարտուղարը կքննարկեն ռազմական աջակցությունն Ուկրաինային
Երեքշաբթի Բրյուսելում տեղի կունենա հանդիպում...
Բելգիան եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր անվտանգության մասին
Զելենսկին այցով գտնվում է Բելգիայում...
Բելգիան մտադիր է մինչեւ 2028թ. Ուկրաինա մատակարարել 30 հատ F-16
30 հատ F-16 ինքնաթիռներ՝ Ուկրաինային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ